Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը (ՀՎԷԷՀ) եւ “ԷՔՍՊՈՄԵԴԻԱ” ցուցահանդեսների նախագծման կենտրոնը Հրավիրում են Ձեզ մասնակցել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի զարգացման ուղեցուցային ծրագրի քննարկմանը, որը տեղի կունենա ս.թ. հունիսի 25-ին “Արթուրս” համալիրում (Կոտայքի մարզ, գ. Արզական): Ուղեցուցային ծրագիրը նկարագրում է Հայաստանի ներուժը օգտագործելու սեփական մաքուր էներգետիկ ռեսուրսները էլեկտրական, ջերմային եւ վառելիքային էներգիայի ստացման համար` դրանով իսկ մեծացնելով երկրի էներգետիկ անկախությունը եւ նպաստելու բնապահպանական գլոբալ խնդիրների լուծմանը: Ծրագիրը ներառում է նախանշված թիրախների կարճաժամկետ, միջին ժամկետի եւ երկարաժամկետ հեռանկարների համար` միաժամանակ առաջարկելով խթանող քաղաքականության տարրեր, որոնք եւս կքննարկվեն միջոցառման ընթացքում:
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը (ՀՎԷԷՀ) եւ “ԷՔՍՊՈՄԵԴԻԱ” ցուցահանդեսների նախագծման կենտրոնը տեղեկացնում են, որ 2011թ. հունիսի 26-ին “Արթուրս” համալիրում (Կոտայքի մարզ, գ. Արզական) տեղի կունենա Վերականգնվող էներգետիկայի սեմինարների եւ կլոր սեղանների միջոցառումների շարք:
Վերականգնվող էներգետիկայի սեմինարների եւ կլոր սեղանների միջոցառումների շարքի կազմակերպիչներն են` Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը (ՀՎԷԷՀ) եւ ՙԷքսպոմեդիա՚ ցուցահանդեսների նախագծման կենտրոնը:
Սեմինարների թեմատիկ բաժիններն են` ՙՓոքր հզորության կայանների, հիդրոկայանների զարգացման հեռանկարները եւ խոչընդոտները՚, ՙՑանցային հողմաէներգետիկայի զարգացման հեռանկարները եւ խոչընդոտները՚, ՙՎերականգնվող էներգետիկայի ներթափանցումը տրանսպորտային ոլորտ՚:
Միջոցառմումների նպատակն է`
-
Նվազեցնել ջերմոցային գազերի (ածխածնի երկօքսիդի) արտանետումները վերականգնվող էներգետիկայի զարգացմանը խոչընդոտող գործոնները վերացնելու միջոցով:
-
Քննարկել փոքր հզորության հիդրոկայանների եւ ցանցային հողմաէներգետիկայի զարգացման հեռանկարները եւ խոչընդոտների վերլուծությունը:
-
Ներդրումների համար նպաստավոր միջավայրի ստեղծում:
-
Ներկայացնել ՎԷ ներթափանցումը Հայաստանի վառելիքա-էներգետիկ համալիր` Էլեկտրա-տրանսպորտի զարգացում, հիբրիդային եւ ջրածնային տրանսպորտ, կենսագազ, կենսաէթանոլ, ջրածնային էներգիայի, այլ ՎԷ ռեսուրսների բացահայտում եւ զարգացում:
Կլոր սեղանների եւ սեմինարների քննարկումների ընթացքում կդիտարկվեն ՎԷ զարգացման խոչընդոտների եւ դրանց վերացման հնարավոր լուծումները: Կքննարկվեն ՎԷ սկզբունքներով ձեւավորվող արտադրությունների հարցերը ինչպես նաեւ հասարակության տեղեկատվածության բարձրացումը ոլորտի մասին:
Վերականգնվող էներգետիկայի սեմինարների եւ կլոր սեղանների միջոցառումներին կներգրավեն պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ գիտնականներ, փորձագետներ, ներդնողներ եւ գործարարներ:
Ձեր մասնակցությունը հաստատելու եւ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք մինչեւ հունիսի 20-ը դիմել միջոցառման կազմակերպիչ ՙԷքսպոմեդիա՚ ՍՊԸ (հեռախոս` 563899, 420922, (093) 777053, Ֆաքս` 569244, Էլ. փոստ` reweek2010@gmail.com):















