0
0
0
0
0
0
     օր         ժամ        րոպե
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Էքսպոմեդիա ցուցահանդեսների
նախագծման կենտրոն

Վերականգնվող էներգետիկայի շաբաթը մասնագիտական միջոցառում է, որտեղ ներգրավված են հայկական եւ միջազգային մասնագետներ, ներդրողներ, հետազոտողներ, խորհրդատուներ, ոլորտի առաջատար փորձագետներ, գիտնականներ, ինչպես նաև ՎԷ սարքավորումներ արտադրողներ եւ ներմուծողներ: Այս խորագիրը կրող միջացառումը առաջին անգամ անց է կացվել 2008թ.-ին: ՎԷ Շաμաթը նոր կապերի հաստատման հնարավորություն կընձեռի ոլորտի մասնակիցներին, ինչպես նաև հնարավորություն կտա ծանոթանալ ՎԷ ոլորտի արդի տեխնոլոգիական եւ գիտական նվաճումներին, ֆինանսական շուկայի ներգրավման տաբերակներին եւ հնարավորություններին: ՎԷ շաբաթվա շրջանակներում տեղի են ունենալու շնորհանդեսներ, քննարկումներ,կլոր սեղաններ, կազմակերպվելու է այց դեպի տեղանքներ եւ մասնագիտական ցուցահանդես:

ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱԻ ՇԱԲԱՏ 2010

ՕՐԱԿԱՐԳ

 



 

Թեժ գիծ +374 55 588076

մասնակցության հայտ
26.06 համաժողովի համար

Կազմակերպություն
Ա.Ա
Հասցե
Հեռ.
Ֆաքս
Էլ.փոստ
 Մասնակցել միջոցառումներին` ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
 ԶԵԿՈՒՅՑՈՎ հանդես գալ համաժողովին

 

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը (ՀՎԷԷՀ) եւԷՔՍՊՈՄԵԴԻԱցուցահանդեսների նախագծման կենտրոնը Հրավիրում են Ձեզ մասնակցել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի զարգացման ուղեցուցային ծրագրի քննարկմանը, որը տեղի կունենա ս.թ. հունիսի 25-ինԱրթուրսհամալիրում (Կոտայքի մարզ, գ. Արզական): Ուղեցուցային ծրագիրը նկարագրում է Հայաստանի ներուժը օգտագործելու սեփական մաքուր էներգետիկ ռեսուրսները էլեկտրական, ջերմային եւ վառելիքային էներգիայի ստացման համար` դրանով իսկ մեծացնելով երկրի էներգետիկ անկախությունը եւ նպաստելու բնապահպանական գլոբալ խնդիրների լուծմանը: Ծրագիրը ներառում է նախանշված թիրախների կարճաժամկետ, միջին ժամկետի եւ երկարաժամկետ հեռանկարների համար` միաժամանակ առաջարկելով խթանող քաղաքականության տարրեր, որոնք եւս կքննարկվեն միջոցառման ընթացքում:

 

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը (ՀՎԷԷՀ) եւԷՔՍՊՈՄԵԴԻԱցուցահանդեսների նախագծման կենտրոնը տեղեկացնում են, որ 2011թ. հունիսի 26-ինԱրթուրսհամալիրում (Կոտայքի մարզ, գ. Արզական) տեղի կունենա Վերականգնվող էներգետիկայի սեմինարների եւ կլոր սեղանների միջոցառումների շարք:

 

Վերականգնվող էներգետիկայի սեմինարների եւ կլոր սեղանների միջոցառումների շարքի կազմակերպիչներն են` Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը (ՀՎԷԷՀ) եւ ՙԷքսպոմեդիա՚ ցուցահանդեսների նախագծման կենտրոնը:

 

Սեմինարների թեմատիկ բաժիններն են` ՙՓոքր հզորության կայանների, հիդրոկայանների զարգացման հեռանկարները եւ խոչընդոտները՚, ՙՑանցային հողմաէներգետիկայի զարգացման հեռանկարները եւ խոչընդոտները՚, ՙՎերականգնվող էներգետիկայի ներթափանցումը տրանսպորտային ոլորտ՚:

 

Միջոցառմումների  նպատակն է`

  • Նվազեցնել ջերմոցային գազերի (ածխածնի երկօքսիդի) արտանետումները   վերականգնվող էներգետիկայի զարգացմանը խոչընդոտող գործոնները վերացնելու միջոցով:
  • Քննարկել փոքր հզորության հիդրոկայանների եւ ցանցային հողմաէներգետիկայի զարգացման հեռանկարները եւ խոչընդոտների վերլուծությունը:
  • Ներդրումների համար նպաստավոր միջավայրի ստեղծում:
  • Ներկայացնել ՎԷ ներթափանցումը Հայաստանի վառելիքա-էներգետիկ համալիր` Էլեկտրա-տրանսպորտի զարգացում, հիբրիդային եւ ջրածնային տրանսպորտ, կենսագազ, կենսաէթանոլ, ջրածնային էներգիայի, այլ ՎԷ ռեսուրսների բացահայտում եւ զարգացում:

 

Կլոր սեղանների եւ սեմինարների քննարկումների ընթացքում կդիտարկվեն ՎԷ զարգացման խոչընդոտների եւ դրանց վերացման հնարավոր լուծումները: Կքննարկվեն ՎԷ սկզբունքներով ձեւավորվող արտադրությունների հարցերը ինչպես նաեւ հասարակության տեղեկատվածության բարձրացումը  ոլորտի մասին:

 

Վերականգնվող էներգետիկայի սեմինարների եւ կլոր սեղանների միջոցառումներին կներգրավեն պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, ֆինանսական կառույցների  ներկայացուցիչներ, ինչպես նաեւ գիտնականներ, փորձագետներ, ներդնողներ եւ գործարարներ:

 

Ձեր մասնակցությունը հաստատելու եւ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք մինչեւ հունիսի 20-ը դիմել միջոցառման կազմակերպիչ ՙԷքսպոմեդիա՚ ՍՊԸ (հեռախոս` 563899, 420922, (093) 777053, Ֆաքս` 569244, Էլ. փոստ` reweek2010@gmail.com):

ՀՀ Կառավարություն
Համաշխարհային բանկ
Համաշխարհային Բնապահպանական Հաստատություն
GEF TF05621 դրամաշնորհ